«Արմավիա»-ի թռիչքները դադարեցվել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2012 12:38

«Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ է հայտարարել մարտի 6-ին` պատճառաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի բարձր սակագները:«Արմենպրես»-ին «Արմավիա»-ի լրատվության ծառայությունից տեղեկացրին, որ թռիչքները ժամանակավորապես դադարեցված են մինչեւ գների վերանայումը:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մարտի 6-ին`  ժամը 06:45-ից «Արմավիա»-ն դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի  կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:

««Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, օգտվում է  ընկերության կողմից տրամադրված հատուկ սակագներից` ի տարբերություն մյուս ավիաընկերությունների:

«Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի համաձայն` կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ավիաընկերության համար, ըստ երեւույթին, թանկ են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում գործող սակագները: Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները:Մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply