Էրդողան. «Թուրքիան կհոգա Ադրբեջանի շահերի մասին այնպես, ինչպես իր»

Օրվա լուր | | October 1, 2009 14:29

erdogan«Արձանագրությունները, որի շուրջ համաձայնության են հասել Հայաստանը և Թուրքիան, լավ ազդանշան է հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:

Էրդողանն ասել է, որ շարունակվում են բանակցությունները 2 երկրների միջև առկա խնդիրները լուծելու համար և «կհասնենք բարիդրացիական հարաբերությունների»:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կհոգա Ադրբեջանի շահերի մասին, «ինչպես իր սեփական շահերի մասին»:

«Հավատում եմ, որ այս գործընթացը երջանիկ ավարտ կունենա Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի համար»,-ասել է Էրդողանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, այսօր հայտարարություն է տարածել, որ պաշտոնական Բաքուն չի հավատում, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ փոփոխություններ կառաջանան Հայաստանի դիրքորոշման մեջ:

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կազդի Ղարաբաղի հարցի լուծման գործընթացի և տարածաշրջանի զարգացման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը` հավելելով, որ առանց ԼՂ հարցում առաջընթացի հնարավոր չէ արձանագրությունների ստորագրումը:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply