Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը` աղյուսակի ստորին հորիզոնականներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2009 14:12

Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց չինացի Քսյու Յուհուային: Այս անհաջողությունից հետո մեր մարզուհին հայտնվեց աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Լիլիթը վաստակած 1 միավորով Մարի Սեբագի (Ֆրանսիա) և Շեն Յանի հետ (Չինաստան) բաժանում է 9-11-րդ հորիզոնականները: Դեռևս ոչ մի միավոր չի վաստակել Բեթյուլ Իլդիզը (Թուրքիա):

Մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն: Նա երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` 3 միավոր: Մկրտչյանը հերթական տուրում սևերով կմրցի Շեն Յանի հետ:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply