Քամին հոսանքազրկել էր գյուղերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2012 11:29

Մարտի 5-ին, ժամը 13:00-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել է 15 համայնք (Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Խնկոյան, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Սարալանջ, Լեռնավան գյուղերը և Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասը):

«Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներն իրականացրել են վթարա­վերա­կանգ­նո­ղա­կան աշխատանքներ, և ժամը 16:55-ի դրությամբ հոսանքազրկված գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply