Hermes ընկերությունը 2 մլն արժողությամբ պայուսակներ է վաճառքի հանելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2012 10:35

Համաշխարհային ճանաչում ունեցող Hermes   բրենդի 4 նոր պայուսակները պատրաստված են մաքուր ոսկուց ու դրվագանախշված են ադամանդներով: Թանկարժեք ապրանքատեսակի վրա 2 տարի շարունակ աշխատել  է նորաձևության վարպետ Պիեռ Արդին:

Նոր պայուսակն արտաքուստ նման է բնական կաշվի, մինչդեռ այն ոսկուց է, իսկ պայուսակի բռնակներն ադամանդներ   են զարդարում:

«Իհարկե, այս պայուսակն ասես ցնորք լինի: Մենք ցանկանում էինք շքեղության նոր մակարդակ դուրս գալ»,-, մեկնաբանել է ֆիրմայի գլխավոր տնօրեն Պատրիկ Թոմասը:

Արժե նշել, որ այս ապրանքատեսակը հավակնում է դառնալ աշխարհի ամենաթանկ պայուսակներից մեկը:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply