Ինչպես են խաղացել մերոնց թիմերը Ռուսաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2012 10:05

Կայացավ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը` Մոսկվայի «Դինամոն», սեփական խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին»: Հանդիպման միակ գնդակը 69-րդ րոպեին խփեց բրազիլացի  Ժուսիլեյը: Բերեզովսկին «Դինամոյի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Գոլային հարվածը մոտ տարածությունից էր, և նա անկարող էր ետ մղել գնդակը:

Իսկ Հայաստանի ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում հանդիպման վերջին րոպեին Պավել Գոլիշևի խփած գնդակի շնորհիվ հաղթեց «Ռոստովին»` 1:0: Մովսիսյանը 11-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը: Մրցակցի թիմի կազմում հանդես եկող  խորվաթ դարպասապահ Ստիպե Պլետիկոսան ետ մղեց գնդակը:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply