Բրիտանիայում աղջիկն ապրում է Ազատության արձանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2012 9:51
Բրիտանիայի Լիդս քաղաքի բնակչուհի 27-ամյա Ամանդա Ուիթաքերը օբյեկտաֆիլիա կոչվող հոգեկան շեղում ունի: Աղջիկը խոստովանել է, որ ֆիզիկական ու հոգեկան մղում ունի Ամերիկայի խորհրդանիշ Ազատության արձանի նկատմամբ: Նրա վերաբերմունքն այդ արձանի հանդեպ այնքան խորն է, որ իր տունը անշունչ կուռքի իսկական տաճարի է վերածել: Նա տանը պահում է արձանի 2-մետրանոց պղնձյա տարբերակը, որին քնքշորեն Լիբբի է անվանում:
Աղջիկը խոստովանել է, որ մինչև մազերի ծայրը սիրահարվել է Ամերիկայի խորհրդանիշին 2007-ին այդ երկիր կատարած ուղևորության ժամանակ: Նա ասում է, որ հարազատներն իրեն չեն հասկանում ու մտահոգ են իր հոգեկան առողջության համար:
«Ես նրան վերաբերում եմ ինչպես իմ սիրեկանին, իմ ողջ կյանքի երազանքն է` ամուսնանալ նրա հետ»:
Բժիշկներն ասում են, որ այս հիվանդությունով տառապողները կենդանի մարդկանց հետ նորմալ հարաբերություններ դժվարությամբ են կառուցում:






Facebook
Tweet This
Email This Post
