Հայաստանից` 6 մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2012 9:41

Հայաստանի 6 մարզիկներ կմասնակցեն մարտի 8-12-ը Ֆինլանդիայի  մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք  բռնցքամարտի միջազգային մրցաշարին: Սա փորձություն է  ապրիլի 13-22-ը Թուրքիայում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարից առաջ:

Հելսինկիի ռինգ դուրս են գալու, ըստ քաշային կարգերի՝ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 52 կգ Նարեկ Աբգարյանը, 56 կգ Արամ Ավագյանը, 64 կգ Արա Պուլուզյանը,  69 կգ Հրայր Մաթևոսյանը, 75 կգ Անդրանիկ Հակոբյանը:

Ներկայումս ընդամենը մեկ հայաստանցի բռնքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն Է նվաճել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply