Մահից 6 օր հետո 95-ամյա չինուհին հարություն առավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2012 9:28
Չինաստանում 95-ամյա կինը սեփական թաղման արարողությունից հետո վեր կացավ ու գնաց տուն:
Չինական սովորույթի համաձայն, դագաղը հանգուցյալի մարմնով մի քանի օր չեն թաղում, որ հարազատները կարողանան հրաժեշտ տալ: Եվ երբ հարազատներն ու բարեկամները հայտնաբերեցին, որ դագաղը դատարկ է ` լուրջ անհանգստացան:
Պարզվեց, որ տատիկը` Սյու ֆենգը, որին մեռած էին կարծել գանգուղեղային վնասվածքից հետո, ընդամենը գիտակցությունն է կորցրել, իսկ շնչառությունը լրիվ կանգ է առել: Նրա անշարժ մարմինը հայտնաբերել էր հարևանը, որն էլ տատիկին մեռածի տեղ էր դրել ու այդ մասին հայտնել նրա որդուն:
Բարեբախտաբար, այս պատմությունը լավ ավարտ է ունեցել, սակայն մի բան է վատ, փաստորեն, տատիկը մնացել է դատարկաձեռն, քանի որ, չինական սովորույթի համաձայն, մահացածի բոլոր իրերն այրում են:






Facebook
Tweet This
Email This Post
