Բժիշկներն արգելում են Անջելինա Ջոլիին կատարելություն համարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2012 9:07

Աստղի արտաքինը դարձել է ABC հեռուստաալիքի  View շոուի թեման: Հաղորդման մասնակից բժիշկ Դրյու Պինսկին հայտարարել է, որ Ջոլիին մի լավ կերակրելու անհաղթահարելի  ցանկություն ունի:

«Նա տառապում է թերսնումից, ես դա լավ տեսնում եմ: Չի կարելի նրան գեղեցկության չափանիշ համարել, նույնիսկ եթե նա շատ գեղեցիկ կին է»:

Շոուն վարող Բիլլ Օ’Ռեյլին համաձայնել է բժշկի հետ: «Ես նույնիսկ ինձ վատ եմ զգում: Դուք նայեք նրա ձեռքերին: Նրա հետ ինչ-որ բան է կատարվում: Հուսանք, որ ոչ մի լուրջ բան չկա»,-  ասել է շոումենը:

Հաղորդման մասնակիցներն ասել են, որ Ջոլիի օրինակը վատ ազդեցություն է ունենում աղջիկների վրա, որոնք ցանկանում են նմանվել նրան: Աստղի օրական սննդակարգը (ընդամենը 600 կկալ) հեռու է կատարյալ համարվելուց:

Ջոլին ինքը հայտարարել է, որ իր նիհարությունը կապ չունի ուտելու հետ, քանի որ իր այդ վիճակը պայմանավորված է մոր մահվան հետ կապված սթրեսով:

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply