Վաղը կպարզվի, թե ինչ կազմով Երևան կժամանի ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2009 14:19

Քիչ ժամանակ է մնացել մինչև ֆուտբոլի Հայաստանի և Իսպանիայի ազգային հավաքականների հանդիպումը, սակայն պարզ չէ, թե ինչ կազմով է Երևան ժամանելու Եվրոպայի չեմպիոն իսպանացիների ընտրանին:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի հանրապետական մարզադաշտում աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Իսպանիայի ներկայացուցիչներին: Սակայն իսպանական թիմի գլխավոր մարզիչ Վիսենթե Դել Բոսկեն դեռևս չի շտապում հրապարակել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է Երևան ժամանեն: Թերևս, միայն կարելիէ ենթադրել, թե որն է մարզչի այդպիսի հանգիստ լինելու պատճառտը: Խմբում վստահորեն առաջին տեղը զբաղեցրած Իսպանիայի հավաքականի համար այդ խաղի արդյունքը ոչ-մի նշանակություն չունի:

Դել Բոսկեն հավաքականի կազմը կհրապարակի վաղը:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply