«Իրինա» փոթորկի պատճառով Մադագասկարում 65 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2012 8:30

Արևադարձային փոթորկի հետևանքով, որը «Իրինա» անունն է ստացել, զոհվել է առնվազն 65 մարդ: Մադագասկարի արևելյան ափերին պատուհասած քամու արագությունը  ժամում հասնում է 200 կմ-ի: Այն 70 հազար մարդու բնակավայրերից հեռանալու պատճառ է դարձել: Աֆրիկա մայցամաքում նույնպես այն  ավերածությունների ու մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ Մոզամբիկում   ծառը տապալվել ու ճզմել է մի անցորդի: Դուրբան քաղաքում (ՀԱՀ)  3-մետրանոց ալիքները ջրով ծածկել են լողափերը:

Մադագասկարում ցիկլոնների սեզոնը սկսվում է նոյեմբերին ու ավարտվում փետրվարին: «Իրինան» այս սեզոնին երկրորդ տարերային աղետն է, որը հանգեցրել է մարդկային զոհերի: 2012-ի փետրվարին  «Ջովաննա» արևադարձային ցիկլոնի հետևանքով 35 մարդ զոհվեց, հարյուրավորներն էլ վիրավորվեցին:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply