ՀԱԿ-ի 18 կուսակցություններից 4-ը դուրս եկան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2012 19:09

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հաստատեց, որ ՀԱԿ-ին մաս կազմող 4 կուսակցություններ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում:

Մանուկյանը նշեց, որ կուսակցությունները ՀԱԿ-ից դուրս չեն եկել, պարզապես չեն լինի համամասնական ցուցակում, առանձին ցուցակով էլ հանդես չեն գա: Նա հավանական համարեց, որ այդ ուժերի ղեկավարները կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:

Մանուկյանը հերքեց, թե նախընտրական դաշինք չկազմելը տարաձայնության արդյունք է: Նա նաեւ հերքեց, որ վերոհիշյալ ուժերը ՀԱԿ-ից նեղացած են եւ նման քայլի դիմել են` նախօրոք իմանալով, որ ցուցակում տեղ չունեն:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply