Անժելա Սարգսյանի ամուսինը դատարանում այսօր ցուցմունք տվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 5, 2012 19:04

«Այսօրվա դրությամբ, որեւէ էական ապացույց չկա, որ այդ արարքը կատարել է Կարեն Արայանը, քանի որ այն տեխնիկայի միջոցով է արվել ու 21-րդ դարում հեշտ է ապացուցել, որ համակարգչից է տարածվել, ճշտել կոնկրետ տվյալ էլեկտրոնային հասցեն կամ էջը պատկանու՞մ է Կարենին, թե՝ ոչ»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով հերթական դռնփակ դատաքննությունից հետո, ասաց դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի իրավապաշտպան Արթուր Ղարիբյանը:

Այսօր դատարանում գործի վերաբերյալ ցուցմունք տվեց նաեւ դերասանուհու ամուսինը ՝ Ղազար Ավետիսյանը, որը դատաքննության ավարտից հետո հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Կ. Արայանի փաստաբանն էլ ասաց, որ այսօր երեք վկաներ են հարցաքննվել, իսկ նախաքննության ժամանակ վկաների թիվն ավելի մեծ է եղել. «Հարցաքննվել են Հովհաննես Խաչատրյանը, Համլետ Համբարձումյանը եւ Դավիթ Աբգարյանը, որը տաքսու վարորդ է , Համլետը՝ կինոռեժիսոր, Դավիթը՝ Կարենի մանկության ընկերը: Դատական վիճաբանությունների փուլում ամեն ինչ կասեմ, հիմա ոչինչ չեմ կարող ասել»:

Փաստաբանն ասաց, որ գործով նախատեսված է դեռ 10-ից ավելի վկաների հարցաքննություն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 21-ին, ժամը 3-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply