Ֆինանսահաշվային ֆակուլտետի նախկին դեկան Ճուղուրյանը 5000 դոլար կաշառք է վերցրել

Օրվա լուր | | October 1, 2009 13:56

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն իր ձերբակալումից 2 օր առաջ Միսակ Գ.-ի որդուն` Տիգրանին, բուհի հեռակա ուսուցման բաժին ընդունելու համար 5.000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր Ճուղուրյանը ձերբակալվել է սեպտեմբերի 24-ին`կաշառակերության մեղադրանքով:

Նա եղել է Ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը, այժմ համալսարանի կրթական բարեփոխումների և արտաքին կապերի բաժնի պետն է:

Բուհի ուսանողներից Կարինեն ( չցանկացավ ազգանունը նշել) «Անկախ»-ին ասաց, որ ուսանողների հարցին, թե ինչու արդեն 3-րդ օրն է` Ճողուրյանի դասը չեն անում, ամբիոնում պատասխանել են, թե նա ժամանակավոր հեռացված է համալսարանից:

2007 թ. Խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ցուցակում Ճուղուրյանը եղել է 55-րդը:

Նրա դեմ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ Ազգային անվտնագության ծառայության քննչական վարչության վարույթում:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply