ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 19:01

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի, ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ձնաբքի և ուժեղ քամու պատճառով այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հոսանքազրկված են չորս գյուղեր` ՈՒշի, Սաղմոսավան, Արտաշավան, Օհանավան: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին-Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Նորաշեն-Սադունց, Թալինի և Ապարանի տարածաշրջանում միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Արարատի մարզում` ՈՒրցաձոր-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր, Շիրակի մարզում` Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 5-ի, ժամը 18.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply