Պերուում կասեցրել են անկարգությունների պառճառ դարձած հրամանագրի կատարումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2009 14:12
Չորեքշաբթի օրը Պերուի խորհրդարանը 90 օրով հետաձգել է ամազոնյան անտառների կոմերցիոն նպատակներով հատումն արտոնող հրամանագրի ուժի մեջ մտնելը. հայտնել է Պերուի կոնգրեսի խոսնակ Խավիեր Վելասկեսը: Այս փաստաթուղթը մեկն է այն հրամանագրերից, որոնք վերջին երկու տարիների ընթացքում ստորագրել է Պերուի նախագահ Ալան Գարսիան` դրանով իսկ Ամազոնկա գետի ավազանի մասը կազմող հողերում թույլ տալով կոմերցիոն գործունեությունը:
Այս փաստաթղթերի դեմ հանդես էին գալիս այդ տարածաշրջանի բնիկ հնդկացիական ցեղերի 600.000 ներկայացուցիչ:
Վերջին ժամանակներում այս խնդրի շուրջ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում հնդկացիների և կետրոնական իշխանությունների միջև, որի արդյունքում զոհվել է 35 մարդ, այդ թվում` 11 իրավապահ: Երկրի իշխանությունները հնդկացիների առաջնորդին, որը, երեկ ստացված տեղեկություններով, թաքնվում է Լիմայում Նիկարագուայի դեսպանատան տարածքում, մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Հրամանագրի անվավեր ճանաչման տարբերակը, սակայն, Պերուի խորհրդարանը մերժել է:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
