Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 18:51

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին և 8-ի գիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 3-5, 7-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը ևս 3-5 աստիճանով: 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում`

Մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 21.60C (2004թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C

Դիտվել է 1800 անգամ:
Print Friendly

Leave a Reply