Սումգայիթը` աշխարհի ամենատգեղ քաղաք. ««Տեսարժան վայրերից» մեկը մանկական գերեզմանոցն է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 17:21

Ավստրալիայի տուրիստական travel.ninemsn.com.au կայքը հրապարակել է աշխարհի ամենատգեղ քաղաքների անունները, որոնց շարքում առաջինը նշվել է Սումգայիթը:

Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, Սումգայիթին հատկացված մասում ավստրալիական կայքը գրում է.
«Սումգայիթը մեծությամբ Ադրբեջանի երրորդ քաղաքն է: Կասպից ծովի ափին խորհրդային շրջանում կառուցված այս քաղաքը պետք է կուրորտային քաղաք լիներ, սակայն այն վերածվեց քիմիական գործարաններով կեղտոտ արդյունաբերական կենտրոնի: Քաղաքի «տեսարժան վայրերից» մեկը մանկական գերեզմանոցն է, որտեղ թաղված են շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով ֆիզիկական թերություններով և հոգեկան խանգարումներով ծնված հազարավոր երեխաներ»:

Ցուցակում տեղ են գտել նաև Գվատեմալայի Գվետամալա քաղաքը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադը, Մոլդովայի Չիսնաու, Պորուի Լա Օրոյա, Մյանմանի Նեյպիդո և Պարագվայի Սյուդադ-Դել- Էստե քաղաքները:

Panorama.am

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply