Աթենքի արևմուտքում 2000տոննա նավթով նավ է խորտակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 17:05

Հունական Էլեֆսինա նավահանգստում  2  հազար տոննա նավթով և դիզելային վառելիքով բեռնված նավ է խորտակվել: Հունաստանի  առափնյա պահպանության տվյալների համաձայն , զոհվել է նավապետը, իսկ մնացած 10 անձնակազմի անդամները  փրկվել են , հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Փորձագետները ենթադրում են, որ բեռնատարը հնարավոր է հարվածել է ավելի վաղ խորտակված  նավի բեկորների և ճեղքվել է: Այժմ ջրի մակերեսին չեն երևում նավթի  արտահոսքի հետքեր:

հայտնի է, որ նավը, որի վրա գտնվում էր 1,8հազար տոննա նավթի հումք և 235 տոննա դիզելային վառելիք, ուղևորվում էր Էլեֆսինի նավթամշակման կոմբինատ: 48-ամյա նավապետի մարմինը, ով չէր հասցրել լքել նավը, ջրասուզակները արդեն  հայտնաբերել են: Անձնակաղմի մյուս անդամները բարեհաջող փրկվել են, միայն 10 նավաստիներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց պրոֆիլակտիկ նպատակով: Այս պահին անձնակազմը Էլեֆսինի նավահանգստի ծառայությանը ցուցմունքներ է տալիս:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply