Պարզաբանում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2012 16:07

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպելով, մեր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձավ Հայաստանի ընտրանու օրերս Կիպրոսում անցկացրած Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ հանդիպումներին: Նա նշեց, որ իրեն սխալ են ասել, որ Սերբիայի ընտրանու հետ հանդիպումը վարկանիշային չէ: Այնուամենայնիվ, նա կարևորեց, որ հիմնական նպատակը եղել է նոր  խաղացողներին փորձարկելը:

Մասնավորապես, խոսելով հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի մեր թիմի կազմում կանադացիների  հետ  հանդիպման մասանակցությանը, նա գոհունակություն հայտնեց. «Արազը շատ արագ մերվեց կոլեկտիվին, և դա նաև այն բանի արդյունքն էր, որ տղաները նրան լավ ընդունեցին: Դիտելով նրա խաղը  հասկացա, որ ավելին կարող է անել, որ չհասցրեց ցուցադրել իր ներուժը»,- ասաց Մինասյանը:

Մարզիչը պատրաստվում է ապրիլի 15-ին ուղևորվել Հոլադիա, որպեսզի  ծանաթանա այդ երկրում  խաղացող մեկ այլ հայ  ֆուտբոլիստի` Նորայր Մամեդովի կարողություններին:

Նշվեց, որ մայիսի 31-ին Հունաստանի հավաքականի հետ կայանալիք խաղի ժամանակ ավելի շատ ուշադրություն է դարձվելու թիմի մարտավարության: Հայտնվեց, որ նախատեսվում է, որ մեր ընտրանիին հունիսի 5-ին ևս մեկ ընկերական խաղ անցկացնի: Երրորդ ստուգողական խաղը նախատեսվում կազմակերպել օգոստոսին:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply