Եվրոպացի փորձագետ. «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով Թուրքիան կմեծացնի Եվրոպային մոտենալու իր շանսերը»

Օրվա լուր | | October 1, 2009 13:43

1Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ըստ Լոնդոնում գտնվող Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետ Կատինկա Բարիշի,  Թուրքիան Եվրամիության աչքում կդառնա ավելի պատասխանատու տարածաշրջանային խաղացող:

Բարիշը նշել է, որ դա կօգնի Եվրոպայի հետ կապի ամրապնդմանը և, հնարավոր է, նաև կնպաստի ԵՄ-ին անդամագրվելու գործընթացին:

«Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակի կապ չունեն ԵՄ անդամագրման գործընթացի հետ,- ասել է Բարիշը,- սակայն եթե Թուրքիան ընկալվի որպես պատասխանատու խաղացող, նրա հարաբերությունները Արևմուտքի հետ կհեշտանան»:

Ըստ Բարիշի` նման պարագայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կնպաստի ԵՄ նպատակների իրագործմանը՝ ավելի ակտիվ դեր ունենալ Կովկասում և սևծովյան տարածաշրջանում:

Աղբյուրը՝ Day.az

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply