Մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 15:38


Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաև, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:
<>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:
Մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Կենտրոն վարչական շրջանի 8 գետնանցումներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2-ի սանիտարական վիճակը գնահատվել է անբավարար: Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին հսկողություն իրականացնել նշված տարածքում և անհրաժեշտության դեպքում վերանայել վարձակալների հետ կնքված պայմանագրերը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 և վարորդների ծխելու 14 դեպք: Սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել և հետո միայն շարունակել են սպասարկումը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում վերանորոգվել է 27 կանգառասրահ, սակայն միևնույն ժամանակ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ արձանագրվել են վերանորոգված կանգառասրահների կոտրման դեպքեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, հայտնաբերել հասարակական կարգը խախտողներին և կիրառել համապատասխան տույժեր:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները, հիմնանորգումը կիրականացվի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ: Զեկուցվել է նաև, որ պատրաստ են Սարալանջի, Աթենքի փողոցների և Մյասնիկյան պողոտայի զառիթափերից քարաթափումը կասեցնելու նպատակով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գտնվող ավտոմեքենաների թափքերի հավաքման աշխատանքներին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել և դուրս է բերվել 12 թափք:
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և <> ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռ նոյեմբերին մեկնարկած Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի հ. 14 և 15 բնակելի շենքերի գազիֆիկացման աշխատանքներն ավարտված են և բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու վառելիքից: Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:
Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծմանը` առևտրի և սպասարկումների վարչության պետը նշել է, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն ստացվել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերյալ առաջարկություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել փաստաթղթային ձևակերպումները:
Աղբահանության գումարների հավաքագրման գործընթացին անդրադառնալով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համատիրությունների նախագահների հետ հետևողական աշխատանք տանել`հավաքագրումը պատշաճ ձևով կազմակերպելու համար, իսկ գործունեության արդյունավետության ապահովման նպատակով պարբերաբար համալրել տվյալների բազան և տրամադրել վարչական շրջաններին:
Քաղաքապետը հանձնարարել է նաև մշակել և ներկայացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման հետ կապված նոր հայեցակարգ, որն ուղղված կլինի ոչ միայն նուհերում մատակարարվող սննդի որակի, այլ ընդհանուր տարածքային պայմանների, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից անվտանգության ապահովմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչու

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply