Կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 5, 2012 15:08

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը:
Հաջորդ հարցով հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply