Չեչնիայի ընտրատեղամասում կատարված տեսանյութը համացանցի հիթն է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 14:50

Շատ ռուսաստանցիներ երեկ ընտրության են  գնացել ոչ միայն անձնագրերով, այլև լուսանկարչական սարքերով: Այսօր ինտերնետը հեղեղված է ոչ պաշտոնական կադրերով`  նախագահական ընտրությունների յուրօրինակ լուսնկարչական հաշվետվությամբ: Ամենահետաքրքիրը թիվ 49 ընտրատեղամասից ստացված «ֆոտոլուրն» է: Այն գտնվում է Չեչնիայի հանրապետության Մեսեդա գյուղում:

Այս ընտրատեղամասը երկու առանձնահատկություն ունի. այն ամենափոքրն է բոլոր տեղամասերից և երկրորդը`  տեղակայված է մասնավոր տանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մեսեդայում  վարչական հարմար տարածք չկա,  ընտրահանձնաժողովի նքախագահ Շաա Յունուսովն առաջարկել է իր տանը կազմակերպել ընտրատեղամաս: Այստեղ ստեղծվել են ընտրատեղամասի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում` 2 վեբ-խցիկ ու վթարային սնուցման աղբյուր:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply