Ճապոնացիները ստեղծել են մի սարք, որը կստիպի լռել ցանկացած մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 14:30

Ճապոնիայի ինժեներները ստեղծել են ուժեղացուցիչ, որը կարող է ստիպել ցանկացած մարդու լռել: Այս անվտանգ սարքը կիրառում է  ուղեղի խոսքի կենտրոնի աշխատանքի վերաբերյալ կենսաբանների գիտելիքները: Կ .Կուրիխարան Արդյունաբերական գիտության ու տեխնոլոգիայի ազգային ինստիտուտից ու Կ. Ցուկարան Օտյանոմիդջու համալսարանից ուսումնասիրել են հոգեբանների գիտական աշխատություններն ու պարզել, որ մարդը գործնականորեն չի կարող խոսել, երբ իր իսկ խոսքերը անդրադարձով վերադառնում են գերկարճ դադարից հետո:

Ճապոնացիները փորձել են այդ արդյունքը կիրառել SpeechJammer սարքավորման մեջ, որը կարող է դադարեցնել ցանկացած խոսակցություն: Այդ նպատակով նրանք մեկ գաջեթում միավորել են բարձրախոսն ու ուժեցացուցիչը: Բարձրախոսը ձայնագրում է խոսողի ձայնը, իսկ ուժեղացուցիչը վերահաղորդում է այն խոսողի ուղղությամբ, 0,2 վայրկյան դադարից հետո:
Այն  ատրճանակի նման կարելի է կիրառել` խոսողին կամ մարդկանց խմբին  ստիպելով լռել: «Խլացուցիչն»  աշխատում է   մինչև 30 մետր հեռավորության վրա:

Ինժեներները փորձարկել են նոր սարքավորումն ու ասում են, որ այն անհարմարության զգացում չի պատճառում: Թեսթավորման ընթացքում նոր մանրամասներ են պարզվել, օրինակ` այն «չի աշխատում» անիմաստ հնչունների դեպքում, ինչպիսին ասենք բացականչությունն է կամ հոգոցը:  Սարքն արդյունավետ է աշխատում  ոչ թե ինքնաբուխ մենախոսության ժամանակ, այլ կանոնավոր` ընթերցանության դեպքում: Գյուտի հեղինակները ենթադրում են, որ սարքավորումը  կոնֆերանսների ժամանակ, կինոսրահներում, ընթերցասրահներում տիրող ժխորը «չեզոքացնելու» լավ միջոց  կդառնա:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply