Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ Աթենքում, Սալոնիկում և Քսանթիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 14:13

Մարտի 4-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:
Միջոցառումը սկսվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությամբ: Այնուհետև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղվեցին Հունաստանում ՀՀ դեսպանի, հունահայ կառույցների ներկայացուցիչների կողմից:
Նույն օրը սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված պատարագ մատուցվեց Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցում, որին հաջորդեց եկեղեցու մոտ գտնվող խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Քսանթիի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես պատարագ մատուցվեց եւ ծաղկեպսակների զետեղում տեղի ունեցավ եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշակոթողի առջև:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply