48-ամյա և 25-ամյա կանայք վրաերթի են ենթարկվել,«ՎԱԶ-2102»-ը հարվածել է էլեկտրասյանը,17-ամյա աղջիկը գլխով հարվածել է մեքենայի պատուհանին և նման բաներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 5, 2012 14:53

Մարտի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի ոլորաններում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի պատուհանին և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Նոր թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևաքով «ԳԱԶ-21»ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 3-ին, ժամը 21.25-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա մի աղջկա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply