Ձյան սողանքի վտանգի պատճառով արգելված է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի – Կոբի հատվածում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 15:05

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 5-ի ժամը 14:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում առկա է ձյան սողանքի վտանգ, ուստի ժ.12:00-ժ.18:00 երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար: Օրվա այլ ժամերին նշված հատվածում երթևեկությունը սահմանափակված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար` թույլատրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կ! ամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Թունելներում կիսակցորդների երթևեկությունը կլինի միակողմանի:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) հատվածում` առատ ձյան տեղումների պատճառով, երթևեկությունը սահմանափակված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Կոբի-Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակված է կցորդներÕ! « և 30-ից ավելի նստատեղ ունեցող ա! վտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ տիպի մեքենաների համար` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Մեքենաների կանգ առնելը արգելված է համապատասխան ճանապարհի կմ61- կմ64 (ելք Պասանաուրիից – Չոխելթխեվի), կմ76-կմ78(Կվեշեթի-Արախվեթի) և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply