6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Արգենտինայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 13:49

Այսօր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ  հզոր երկրաշարժ է  տեղի ունեցել արգենտինայի հյուսիսում: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը `վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Առավոտյան տեղական ժամանակով   ժամը 4:46 սարքերն արձանագրել են ուժեղ ցնցում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էսթերո գավառից 111 կմ հարավ -արևելք, որտեղ ապրում է համարյա 250 հազար մարդ: Աղետի օջախը 550 կմ խորության վրա է:

Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply