Դեմքը բացելու ժամանակն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2012 13:17
Իր քաղաքացիների անվտանգության մտահոգությամբ աշխարհի ևս մեկ երկրի իշխանությունները հայտարարել են, որ կստիպեն իսլամ դավանող կանանց հրաժարվել ավանդական գլխանոցներից:
Օրենքի համաձայն, որը կսկսի գործել ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածքում , պաշտոնյաներին թույլատրվելու է մահմեդական կանանցից պահանջել բացել դեմքները` անձը հաստատելու համար:
Այս տարվա ապրիլի 30-ից ուժի մեջ մտնող օրենքին չհետևողը կտուգանվի 220 ավստրալական դոլարով (236 ԱՄՆ դոլար): Արժե նշել, որ իշխանությունները մահմեդական կանանց համար որոշ զիջումներ արել են. ավելի վաղ օրենքը նախատեսում էր ոստիկանի պահանջով դեմքը բացել հրաժարվողին տուգանել 5500 ավստրալական դոլարի չափով:






Facebook
Tweet This
Email This Post
