Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ ռումբ է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 13:10

Այսօր Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրի մոտ ինքնաշեն ռումբ է պայթել, մեկ մարդ վիրավոր է: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Պայթյունը տեղի է ունեցել  տեղական ժամանակով 9:30-ին` կառավարության նիստից  մոտ մեկ ժամ  առաջ: Պայթյունը տեղի է ունեցել  վարչապետի նստավայրից 20 մետր հեռավորության վրա: Ռումբը պլաստիկ շշի մեջ է եղել: Մի մարդ թեթև վնասվածք է ստացել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Այժմ ոստիկանությունը տարածքը ստուգում է այլ պայթուցիկներ հայտնաբերելու նպատակով : Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply