Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 5, 2012 12:59

Ուղերձում ասված է.

«1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրա­կա­նացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով և նորոգելով հարյու­­րավոր կիլո­­մետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, ար­դիական հիվան­դանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ:

Այս փառավոր ճանապարհը հիմնադրամն անցել է ձեռք ձեռքի տված` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող իր բազմահազար նվիրա­տու­ների հետ, որոնց անկոտրում կամքի ու անմնացորդ նվիրումի արդյունքում կյանք են առել մեր հայրենիքի համար կարևորագույն նշանակության ենթակառուց­վածք­ներ:

Այս հոբելյանը խորհրդանշում է 20 տարիների մեր միասնական ձեռքբերումները, մեծ ու փոքր հաղթանակները, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարօրու­թյանն ու մեր երկրի առաջընթացին:

Այս պայծառ հոբելյանի առթիվ ջերմագին շնորհավորանքներ եմ հղում աշխար­հասփյուռ հայությանը և մաղթում, որ իրականանա շեն ու զորավոր հայրենի­քում ապրելու բոլորիս երազանքը»:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply