Աբխազիայի արտգործնախարարը վաղ է համարել ԵԽԽՎ-ի հետ Սուխումի համագործակցության քննարկումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2009 13:22
sam_thumb_480

Սերգեյ Շամբա

Աբխազիայի ղեկավարությունն այն կարծիքին է, որ միայն Աբխազիայի նկատմամբ ԵԽԽՎի դրական վերաբերմունքի դեպքում հանրապետության իշխանությունները կքննարկեն համագործակցության հեռանկարները. այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան՝ մեկնաբանելով ԵԽԽՎի ընդունած վերջին բանաձեւը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը, մեկ տարի անց» զեկույցի շուրջ երեքշաբթի ընդունված բանաձեւում կոչ է արել Ռուսաստանին մինչեւ տարեվերջ անհետաձգելիորեն ապահովել միջազգային դիտորդների անսահմանափակ մուտքը Հարավային Օսիա եւ Աբխազիա: Պաշտոնական Սուխումը դեմ է հանրապետություն Եվրամիության դիտորդների մտնելուն:

Եվրամիության դիտորդներին հանրապետությունում ընդունելու հարցում Աբխազիայի դիրքորոշումն անփոփոխ է. հայտարարել է Շամբան: «Այդ դիրքորոշումը կփոխվի միայն այն ժամանակ, երբ կփոխվի մեր նկատմամբ նրանց վերաբերմունքը, եւ իրական պատկերացում կստեղծվի այն մասին, թե ինչ է այստեղ տեղի ունենում: Երբ ԵԽԽՎում գերակշռի խելամիտ մոտեցումը եւ խելացի քաղաքականությունը Աբխազիայի նկատմամբ, այն ժամանակ էլ կորոշենք` ինչպես համագորակցել նրանց հետ: Իսկ առայժմ նույնիսկ անիմաստ է այդ մասին խոսելը»,- ասել է Շամբան:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply