Վանաձորցիների լուրջ հայտը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2012 12:54

Երևանում ավարտվեցին մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության ենթախմբային մրցաշարերի հանդիպումները:Առաջնության երրորդ օրը կենտրոնականը ՀՄԴ-Վամաձոր խաղն էր: Առաջինը 2011-ի, իսկ երկրորդը 2010-ի Հայաստանի չեմպիոններն են: Սկզբունքային այդ մրցավեճը լարված բնույթ կրեց: Երկու թիմերում էլ կան խաղացողներ, ովքեր Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու են այս ամսվա վերջին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության (մինչև 18 տարեկաններ) խմբային մրցաշարին: Վանաձորցիները գրագետ գործողությունների շնորհիվ կարողացան կորզել հաղթանակը` 32: 27 (14:9): Այս հաջողությունից հետո չեմպիոնի կոչումը վերադարձնելու համար նրանք լուրջ հայտ ներկայացրին: Մյուս հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի հաշիվներ` ԼՂՀ-Գյումրի 34:12 (18:8), Շենգավիթ-Աջափնյակ` 26:27 (13:14):

Այսպիսով, առաջին ենթախմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Վանաձոր (6 միավոր ), ՀՄԴ (4), ԼՂՀ (2), Գյումրի (0), երկրորդ ենթախմբում` Աջափնյակ (4), Շենգավիթ (2), Ալավերդի (0):

Այսօր կկայանան` Գյումրի-Ալավերդի, ՀՄԴ-Աջափնյակ, Շենգավիթ-Վանաձոր հանդիպումները:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply