Սամվել Մելքոնյանն առաջին խաղն անցկացրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2012 12:40

Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանն առաջին խաղն անցկացրեց իր նոր ակուբի`  Բուրգասի «Չեռնոմորեցի» կազմում։ Նրա թիմը հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին 2:0 հաշվով:։

Մեր ֆուտբոլիստը 59-րդ րոպեին փոխարինեց խաղընկերոջը, երբ հաշիվը 0։0 էր։ Երեք րոպե անց դաշտի տերերը բացեցին հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի եզրային ճեղքումից և փայլուն փոխանցումից հետո «Չեռնոմորեցի» հարձակվող Ասիսը երկրորդ գնդակը խփեց:

Հաղթանակի շնորհիվ  բուրգասցիները շրջանցեցին ԲԿՄԱ-ին և զբաղեցրին  2-րդ հորիզոնականը։

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply