Եվրամիությունը ողջունել է վրաց-ռուսական պատերազմի հետաքննության զեկույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2009 13:05

eu-logoԵվրամիությունը ողջունել է Կովկասի 2008 թ. օգոստոսյան պատերազմի հետաքննության վերաբերյալ անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցը: Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ նաև ասված է, որ ԵՄն ի գիտություն է ընդունել դրա եզրակացությունները:

Եվրամիությունը գտնում է, որ «զեկույցի եզրակացությունները կարող են նպաստել անցյալ տարվա հակամարտության պատճառների ու զարգացման ավելի լավ ըմբռնմանը և ավելի լայն հեռանկարում կծառայեն կանխիչ դիվանագիտության բնագավառում ապագա միջազգային ջանքերին»:

«Եվրամիությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Վրաստանի հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների լիակատար հարգման վրա,- ասված է հայտարարության մեջ,Եվրամիությունը հենց սկզբից մասնակցել է ու կմասնակցի Վրաստանի հետհակամարտային կայունացմանն ու իրադրության նորմալացմանը»:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply