Մերոնք ետ են մնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 5, 2012 12:07

Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված 7 տուրից հետո գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում աղյուսակը գլխավորող գրոսմայստեր Կորնեևից (Ռուսաստան) և միջազգային վարպետ Իդանիից (Իրան): Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 4,5 միավոր: B մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 6 միավոր: Նա առաջատարներից ետ է մնում միայն կես քայլով: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply