Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Պաշտոնական, Օրվա լուր | | March 5, 2012 12:10

Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply