ԿԲ նախագահը և ֆինանսական վարչության պետը կմեկնեն Ստամբուլ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 13:17
javadyan-artur

Արթուր Ջավադյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերի 2-7-ը կմասնակցեն Ստամբուլում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2009 թ. տարեկան ժողովին:

Ջավադյանը Ստամբուլում առանձին հանդիպում է ունենալու HSBC բանկային խմբի ղեկավարության հետ:

Հանդիպումներ են նախատեսված Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի,, Հոլանդիայի ֆինանսների և զարգացման ու համագործակցության նախարարության ներկայացուցիչների հետ:

ԿԲ ներկայացուցիչները մասնակցելու են «Կենտրոնական բանկերի գործունեությունը ճգնաժամից հետո` սահմանաներ կամ նոր մոտեցումներ» քննարկմանը, ինչպես նաև «Նորարարական զարգացում. ՀարավՀարավ հնարավորությունը», «Ցածր եկամտով անդամ երկրներին աջակցելու ԱՄՀ ջանքերը» թեմաներով սեմինարներին. այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply