Բոլորն էլ պարտվել են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 5, 2012 11:58
Հայաստանի բոլոր` 5 շախմատիստուհիներն էլ պարտություն են կրել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով զիջել են համապատասխանաբար Տատիանա Մոլչանովային, Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանին և Հոան Տան Տրանին: Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտվել Է Նաստասյա Զյազյուկինային, իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը նույնպես սևերով անհաջողության է մատնվել Բայրա Կովանովայի հետ պայքարում:
Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը և Կուրսովան 1,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 50-րդ, 51-րդ, 52-րդ և 60-րդ տեղերը , Հայրապետյանը 1 միավորով 84-րդ հորիզոնականում Է:
3-ական միավորով մրռցաշարի առաջատարներն են ֆրանսուհի Մարի Սեբագը, լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն և ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյշորը:





Facebook
Tweet This