Նոր ցուցահանդես՝ «Մոսկվայի տանը». կադրեր՝ Ալլա Պուգաչովայի, Յուրի Գագարինի և այլոց կյանքից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2009 13:51

Վալենտին Յուդաշկինը՝ լուսանկարումՌուսաստանում ապրող և ապրած ռուս հայտնիների անցած ուղու մասին էին պատմում այսօր Երևանում՝«Մոսկվայի տանը» ներկայացված լուսանկարները, որոնց հեղինակները ոչ պակաս հայտնի երիտասարդ լուսանկարիչներ են:

Ալլա Պուգաչովա, Եվգենի Պլյուշենկո, Յուրի Գագարին, Վալերի Յուդաշկին. լուսանկարներում նրանց և այլոց անցած ճանապարհն է՝որսված լավագույն կադրերով:

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարփինյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ այս այն կազմակերպվել է կովկասյան 4-րդ գիտաժողովի շրջանականերում. «Երիտասարդների լուսանկարները կարող են փոխել հայացքները կյանքի նկատմամբ, նրանք այս լուսանկարներում ցույց են տվել հայտնի մարդկանց, ովքեր հասել են փառքի. դա գուցե իրենց էլ ստիպի լինել նպատակասլաց»:

«Ռիա նովոստի» մամուլի միջազգային ակումբի գլխավոր տնօրեն Նիկոլայ Բրյուկովն էլ ասաց, որ այս լուսանկարները և անցկացվող գիտաժողովը նպատակ ունեն այսօրվա երիտասարդներին տեղեկացնել տարածաշրջանում կատարվող իրադարձություններին: «Գիտաժողովին կքննարկվեն Կովկասի ռազմական խնդիրներ, անվտանգության և տեղեկատվական անվտանգության հարցեր. կմասնակցեն  ռուսներ, ուկրաինացիներ, ամերիկացիներ և հայեր»,-ասում է Բրյուկովը:

Դիտվել է 1967 անգամ:
Print Friendly

Leave a Reply