Շարմազանովը ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելիս ոչ մի խախտում չի արձանագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2012 12:00

Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցրած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ  եղել է Սանկտ Պետերբուրգի եւ Վիտոր քաղաքի մոտ երկու տասնյակ ընտրատեղամասերում:

«Ես ոչ մի խախտում չեմ արձանագրել, ավելին` հանդիպել եմ նախագահի բոլոր թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների հետ, նրանք նույնպես ոչ մի խնդիր չեն տեսել»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` եղել են տեխնիկական խնդիրներ: Ընտրողները բողոքում էին քվեախցիկների եւ ընտրատեղամասերի անհարմարությունից: «Սակայն ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա, քան Պետական դումայի ընտրությունների ժամանակ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Ռուսաստանը կարողացավ կազմակերպել ժողովրդավարական  եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: «Դա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ էլ ավելի կամրապնդվեն հայ-ռուսական  ռազմավարական հարաբերությունները»,-ասաց Շարմազանովը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply