Հայ ռեփ երգիչը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 11:35

Երեւանում, մարտի 4-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարեւանությամբ:

Պարզվել է, որ 25-ամյա Ֆ. Պետրոսյանը, վարելով «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Այս մասին NEWS.am-ին հայտեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Ըստ այդմ, վթարի հետեւանքով ուղեւորներ, 26-ամյա Ա. Երեմյանը եւ 33-ամյա Ա. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նշենք, որ մեքենայի վարորդ Ֆելիքս Պետրոսյանը «Մեծ Հայք» խմբի ռեփ երգիչն է:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply