Միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2012 11:24

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի, ժամը 11.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ձնաբքի և ուժեղ քամու պատճառով այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հոսանքազրկված են հինգ գյուղեր` Ղազարավան, ՈՒշի, Սաղմոսավան, Արտաշավան, Օհանավան: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, ՈՒրցաձոր-Լանջառ, Արագածոտնի մարզում` Թալինի և Ապարանի տարածաշրջանում միջհամայնքայինավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Կոտայքի մարզիԱլափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները և Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Ամասիա,Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 5-ի, ժամը 11.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա)  և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply