Երևանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում Պուտինի օգտին քվեարկել է 83,4%-ը, երկրորդ տեղում Պրոխորովն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2012 10:54

Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում Վլադիմիր  Պուտինի օգտին քվեարկել է 83,4%-ը (2960 մարդ), հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է`6,9% (244):Երրորդ տեղն զբաղեցնում է կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը` 5,6% (198): Նրան հաջորդում է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին`3,2% (115), ապա «Արդար Ռուսաստանի» ղեկավար Սերգեյ Միրոնովը` 0,8% (30):

Մի քանի ընտրողներ գրիչով  ավելացրել են «բոլորին դեմ» տողը:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply