Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հատևանքով 25 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 10:46

Չինաստանի Հեբեյ մարզի Շիցզյաչժուան քաղաքի քիմիական գործարանում  փետրվարի 28-ին պայթյուն է եղել: Սկզբում խոսվում էր 17 զոհի մասին: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորներինը` 46-ի: Եվս 4 մարդ համարվում է անհետ կորած:

Ողբերգությունը կատարվել է բարձրէներգետիկ վառելանյութի արտադրությունում: Հարվածային ալիքով քանդվել է արտադրամասը, հարևան  տների ապակիներն են կոտրվել: Hebei Zhaoxian Kerr Chemical Co  ընկերության գործարանում այդ պահին 100 մարդ էր աշխատում:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply