Ճապոնիան հույս ունի Պուտինի նախագահության ժամանակ լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 10:42

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ նախագահական ընտրություններում  Պուտինի հաղթանակով կարելի է լուծել երկու երկրների միջև առկա տարածքային վեճը:

Newsru.com- տեղեկացմամբ, Ճապոնիան արդեն պլանավորում է երկու երկրների ներկայացուցիչների մի շարք հանդիպումներ` Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճի քննարկման համար:

Ճապոնիան ողջունում է Պուտինի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ նա գիտակցում է  տարածքային վեճի կաևորությունը և պատրաստ է դրա հետ կապված բանակցություններ վարել:  Մասնավորապես, մարտի 1-ին արտասահմանյան պարբերականների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է  Ճապոնիայի հետ Կուրիլյան 4 կղզիների շուրջ փոխհամաձայնության գալու մասին:

«Մենք պետք է հասնենք այն վիճակին, որ տարածքային բնույթի  խնդիրը դադարի էական լինելուց  ու մղվի երկրորդ պլան: Որպեսզի միմյանց ոչ թե պարզապես հարևաններ ընդունենք, այլ իսկական  ընկերներ, որոնց հետաքրքրում է զարգացումը»,-նշել է Պուտինը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply