Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2009 12:59

Թուրքիայի Ախիսար քաղաքում անցկացվող շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:1,5 հաշվով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Զուրաբ Ժավակիձեին, Հայկ Վարդանյանը` Գեորգի Նիկոլաշվիլիին, Տիգրան Պետրոսյանը` Իրակլի Բերաձեին: Ռոբերտ Աղասարյանը խաղաղ դաշն կնքեց Նոդար Լորդկիպանիձեի հետ:

Վաստակած 18 միավորով Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Ռուսաստանի (20 միավոր), Հնդկաստանի (20), Հունգարիայի (18) հավաքականները:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply