Պիկասոյի «Երեխան և աղավնին» կտավը գնահատվել է 80 մլն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 10:26

Christie’s  աճուրդի տունը հայտարարել է  Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» կտավի վաճառքի մասին : Գնորդ փնտրվելու է անհատապես, այսինքն` աճուրդ  չի լինելու: Կտավի արժեքը 80 մլն դոլար է: Այն մասնավոր ձեռքերում է, սակայն ում է պատկանում` չի հրապարակվում: Ամենայն հավանականությամբ,  կտավի տերը Քրիստաբեյլ Էյբերկոնուեյի ժառանգներից է, ինքը` Քրիստաբեյլն էլ այն  որպես ժառանգություն ստացել էր արդյունաբերող ու հավաքորդ Սեմյուել Կուրտոյից, ով կտավը գնել էր 1928-ին:

Էյբերկոնուեյը մահացել է 1974-ին: Դրանից հետո կտավն անցել է նրա զավակներից մեկին: 1974-ին այն ցուցադրվել է Ազգային պատկերասրահում, իսկ 2011-ին փոխանցվել է Կուրտոյի անունը կրող պատկերասրահին, 2012-ին այն ցուցադրվել է Թեյթ պատկերասրահում:

Բրիտանացիները գնելու իրավունք ունեն առաջնահերթության սկզբունքով, վաճառքը հայտարարելու պահից սկսած 3 ամսվա ընթացքում: Սակայն այն կարող է նաև վաճառվել Բրիտանիայից դուրս,  քանի որ ներկա դրությամբ բրիտանական և ոչ մի թանգարան չի կարող իրեն թույլ տալ նման գնում:

Պիկասոն համարվում է աշխարհի ամենաթանկ նկարիչներից մեկը:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply